Դաժան լուր ստացանք!!!Ռազմիկի դին են հայտնաբերել….. հրազենային վնասվածքներով…



մայիսի 10-ին, հրազենի գործադրմամբ սպանություն է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 02:40-ի սահմաններում, ոստիկանության Արմավիրի բաժին ահազանգ է ստացվել, որ Արմավիր քաղաքի Չարենցի փողոցի 1-ին նրբանցքի տներից մեկում տղամարդու դի կա: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր է ժամանել ոստիկանության Արմավիրի մարզային վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ Արամ Հովհաննիսյանի գլխավորությամբ:

Ժամանել է նաև ոստիկանության Արմավիրի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Գևորգ Պողոսյանի գլխավորությամբ: Ոստիկանները նշված տանը հայտնաբերել են նույն հասցեի բնակիչ, 30-ամյա Ռազմիկ Հովհաննիսյանի դին՝ պարանոցի մասում հրազենային վնասվածքով: Տեղում դեպքի վայրի զննություն են կատարել Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության խումբը՝ վարչության պետ Սամվել Տոնոյանի գլխավորությամբ:

Ոստիկաններն ու քննիչները նշված տանը հայտնաբերել են որսորդական հրացանից կրակված խիծ: Փաստի առթիվ Արմավիրի քննչական վարչությունում ՀՀ քր-օր-ի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Արմավիր մարզի ոստիկաններն ու քննիչները ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործությունը բացահայտելու ուղղությամբ:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մահացածը աշխատում էր «Սովռանո» ՍՊԸ-ում՝ որպես մենեջեր: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգովդատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով: © shamshyan.com https://shamshyan.com/hy/article/2020/05/10/1154447/

On May 10, 2012, a murder took place in Armavir region with the use of a firearm. At around 02:40, the Armavir Police Department received a call that a man’s body was found in one of the houses on the 1st alley of Charents Street in Armavir. As photojournalist Gagik Shamshyan reports, the operative group of the Armavir Regional Police Department headed by the head of the department Aram Hovhannisyan

arrived at the scene. The operative group of the Armavir police department headed by the head of the department George Poghosyan arrived. Police found the body of 30-year-old Razmik Hovhannisyan, a resident of the same address, with gunshot wounds to the neck. The Armavir Regional Investigation Department of the Investigation Committee of Armenia, headed by the head of the department Samvel Tonoyan, inspected the scene. Police and investigators found a bullet fired from a

shotgun in the house. A criminal case has been initiated in the Armavir Investigation Department under Article 104, Part 1 of the RA Criminal Code. The police and investigators of Armavir region are taking the necessary operative-investigative and investigative joint actions to reveal the crime. G. According to Shamshyan, the deceased worked at “Sovrano” LLC as a

manager. Notification. A person suspected or accused of an alleged crime is presumed innocent until proven guilty in accordance with the procedure established by the RA Criminal Procedure Code by a court judgment that has entered into force. © shamshyan.com https://shamshyan.com/hy/article/2020/05/10/1154447/



Оставьте первый комментарий

Оставить комментарий

Ваш электронный адрес не будет опубликован.


*