Ինձ ասում էր, որ երեխաներին չի թողնելու Սիմային․ Տեր Մաղաքիա Օհանյանը գրառում է կատարել ողբերգական դեպքի մասին



Երեւանի Մալաթյա Սեբաստիա վարչական շրջանում նախօրեին տեղի ունեցած ողբերգական դեպքին, երբ հայրը երկու երեխաների հետ նետվել էր իններորդ հարկի իր բնակարանի պատուհանից, անդրադարձել է քահանա Տեր Մաղաքիա Օհանյանը, որը ճանաչել է ընտանիքին։ Տեր Մաղաքիա Օհանյանը ֆեյսբուքյան գրառում է կատարել տեղի ունեցածի վերաբերյալ․

«Մանկասպանը դրսում «հրեշտակ» էր, իսկ տանը՝ հրեշ։

Երեկ Հայաստանում տեղի ունեցած ողբերգությունը ցնցեց բոլորիս և անձամբ ինձ։ Շատ լավ ճանաչում եմ երեխաների հորն ու մորը և նրանց ընտանիքներին։ Գազանության և չարության գագաթն է կատարվածը։ Երեխաների հայր կոչվածը եսասեր և ինքնահավանի մեկն էր։

Տարիներ առաջ, երբ եկավ Վոլգոգրադ ինձանից խնդրելու ձեռքը Սիմայի (զոհած երեխաների դժբախտ մոր), մեծ վստահություն ներշնչեց և խոստացավ լինել սիրող ամուսին, իսկ հետագայում էլ սիրող և հոգատար հայր։ Ես էլ նրանց պսակեցի։ Բայց իրենց համատեղ կյանքում նա, այլ բան ցույց տվեց։ Զավակասպանը կերել էր կյանքը մեր լավ Սիմայի։ Այս մասին նույնիսկ ինքնասպանի մայրն էր ասում։

Միայն լսեիք, թե ինչպեսի հիացմունքով էր սկեսուր մայրիկը խոսում իր հարսի ՝ Սիմայի մասին, շատ ընտանիքներ այսօր կերազեին , այդպիսի հարս ունենալ։ Նա ինձ բազմաթիվ անգամ է շնորհակալություն հայտնել, որ իր տղային ՝ Կարենին նման աղջիկ եմ տվել։ Մահացած երեխաների մայրը՝ Սիման իմ երիտասարդաց միության առաջին ատենապետուհի է եղել և երկար տարիներ աշխատել է եկեղեցում։ Կենսուրախ ու գեղեցիկ հայուհի, հիանալի աղջիկ և քույր, խոնարհ և հրաշալի կին, սիրող ու հոգատար մայր։

Մեկ տարի է ինչ բաժանված էին, սակայն Սիման թույլ էր տալիս, որ երեխաները շթվեն իրենց հոր հետ և նույնիսկ, հոգու խորքում մտածում էր, որ մի գուցե ՞ մի օր միանան։

Իսկ Կարենն իր բոլոր անհաջողությունների և «համաշխարհային ծրագերը» չիագործվելու մեջ մեղադրում էր կնոջը, որի պատճառով էլ նրանից բաժանվեց, ինչպես նաև մեղադրում էր իր հարազատներին, արդ թվում հանգուցյալ հորը և իր շրջապատի մարդկանց։ Իսկ ինձ, այդ շրջապատի մարդկանցից հանել էր մի 4 – ամիս առաջ, մեր վերջին խոսակցությունից հետ։

Նա ինձ ասում էր, որ երեխաններին չի թողնելու Սիմային և անպայման մռմռացնելու է նրա։ Ես էլ ասաց, որ դու որպրես հայր կարոող ես երեխաներիդ դաստիարակել և հոգ տանել նրանց և նախկին կինդ էլ դեմ չէ։ Մի խոսքով, ինձ համար մեծ ցավ է սա. հազա՜ր ափսոս։

Սիրելինե՛ր, վաղը երեխաների թաղումն է։ Աղոթեցե’ք խնդրում եմ նրանց հոգիների, ինչպես նաև՝ Սիմայի համար։

Հիշատակն արդարոց օրհնութեամբ եղիցի։ Ամեն»,- ասված է գրառման մեջ։

Priest Ter Maghakia Ohanyan, who recognized the family, spoke about the tragic incident that took place yesterday in the Malatya-Sebastia administrative district of Yerevan, when the father and his two children jumped out of the window of his ninth floor apartment. Father Maghakia Ohanyan made a Facebook post about what happened ․

“The child killer was an ‘angel’ outside, and a monster at home.

The tragedy that took place in Armenia yesterday shocked us all and me personally. I know very well the father and mother of the children and their families. The culmination of evil and wickedness is what happened. The children’s father was a selfish man.

Years ago, when she came to Volgograd to ask for my hand in marriage to Sima (the unfortunate mother of the victims’ children), she was very confident and promised to be a loving husband, and later a loving and caring father. I married them too. But in their life together, he showed something else. Zavakaspan ate the life of our good Sima. Even the mother of the suicide bomber said this.

Just listen to how the mother-in-law spoke with admiration about her daughter-in-law, Sima, and many families today would like to have such a bride. He thanked me many times for giving such a girl to his son Karen. The mother of the dead children, Sima was the first chairwoman of my youth union and worked in the church for many years. Happy and beautiful Armenian woman, wonderful girl and sister, humble and wonderful wife, loving and caring mother.



Оставьте первый комментарий

Оставить комментарий

Ваш электронный адрес не будет опубликован.


*