«Մրմռացնելու եմ կնոջս, տանեմ երեխաներիս»․ Ցնցող մանրամասներ քահանայից



Մանկասպանը դրսում <<հրեշտակ>> էր, իսկ տանը՝ հրեշ։
Երեկ Հայաստանում տեղի ունեցած ողբերգությունը ցնցեց բոլորիս և անձամբ ինձ։ Շատ լավ ճանաչում եմ երեխաների հորն ու մորը և նրանց ընտանիքներին ։ Գազանության և չարության գագաթն է կատարվածը։ Երեխաների հայր կոչվածը եսասեր և ինքնահավանի մեկն էր։


Տարիներ առաջ, երբ եկավ Վոլգոգրադ ինձանից խնդրելու ձեռքը Սիմայի (զոհված երեխաների դժբախտ մոր), մեծ վստահություն ներշնչեց և խոստացավ լինել սիրող ամուսին, իսկ հետագայում էլ սիրող և հոգատար հայր։ Ես էլ նրանց պսակեցի։ Բայց իրենց համատեղ կյանքում նա, այլ բան ցույց տվեց։ Զավակասպանը կերել էր կյանքը մեր լավ Սիմայի։ Այս մասին նույնիսկ ինքնասպանի մայրն էր ասում։


Միայն լսեի՛ք, թե ինչպիսի հիացմունքով էր սկեսուր մայրիկը խոսում իր հարսի ՝ Սիմայի մասին, շատ ընտանիքներ այսօր կերազեին այդպիսի հարս ունենալ։ Նա ինձ բազմաթիվ անգամ է շնորհակալություն հայտնել, որ իր տղային ՝ Կարենին նման աղջիկ եմ տվել։ Մահացած երեխաների մայրը՝ Սիման, իմ երիտասարդաց միության առաջին ատենապետուհին է եղել և երկար տարիներ աշխատել է եկեղեցում։ Կենսուրախ ու գեղեցիկ հայուհի, հիանալի աղջիկ և քույր, խոնարհ և հրաշալի կին, սիրող ու հոգատար մայր։
Մեկ տարի է ինչ բաժանված էին, սակայն Սիման թույլ էր տալիս, որ երեխաները շփվեն իրենց հոր հետ և նույնիսկ, հոգու խորքում մտածում էր, որ միգուցե մի օր միանան։


Իսկ Կարենն իր բոլոր անհաջողությունների և <<համաշխարհային ծրագերը>> չիրագործվելու մեջ մեղադրում էր կնոջը, որի պատճառով էլ նրանից բաժանվեց, ինչպես նաև մեղադրում էր իր հարազատներին, այդ թվում հանգուցյալ հորը և իր շրջապատի մարդկանց։ Իսկ ինձ, այդ շրջապատի մարդկանց ցուցակից հանել էր մի 4 – ամիս առաջ, մեր վերջին խոսակցությունից հետո։


Նա ինձ ասում էր, որ երեխաներին չի թողնելու Սիմային և անպայման մրմռացնելու է նրան։ Ես էլ ասացի, որ դու որպես հայր կարող ես երեխաներիդ դաստիարակել և հոգ տանել նրանց մասին և նախկին կինդ էլ դեմ չէ։ Մի խոսքով, ինձ համար մեծ ցավ է սա. հազա՜ր ափսոս։
Սիրելինե՛ր, վաղը երեխաների թաղումն է։ Աղոթեցե’ք խնդրում եմ նրանց հոգիների, ինչպես նաև՝ Սիմայի համար։
Հիշատակն արդարոց օրհնութեամբ եղիցի։ Ամեն։

ima, and how many families would like to have such a bride today. He thanked me many times for giving such a girl to his son Karen. The mother of the dead children, Sima, was the first chairwoman of my youth union and worked in the church for many years. Happy and beautiful Armenian woman, wonderful girl and sister, humble and wonderful wife, loving and caring mother.


They had been separated for a year, but Sima allowed the children to communicate with their father and even thought that they might one day be reunited.
And Karen blamed his wife for all his failures and the “world plans”, which is why he divorced her, as he blamed his relatives, including his late father and the people around him. As for me, he was removed from the list of people around me about 4 months ago, after our last conversation.


He told me that he would not leave the children to Sima and that he would definitely mutter to her. I also said that as a father you can raise your children and take care of them, and your ex-wife is not against that either. In short, this is a great pain for me. What a pity!
Beloved ones, tomorrow is the children’s funeral. Pray for their souls, as he did for Sima.
May the memory of the righteous be blessed. Amen



Оставьте первый комментарий

Оставить комментарий

Ваш электронный адрес не будет опубликован.


*