«Սամոյին փրթել-գցել են…». Երևանում տեղի ունեցած սարսափելի սպանության նոր մանրամասները



«Առաջին լրատվական»-ը գրում է.

Վերաքննիչ քրեական դատարանի վարույթում է Աբրահամ Ա.-ի գործով բերված վերաքննիչ բողոքների քննությունը:

Գործը քննվել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթ նստավայրում Աննա Դանիբեկյանի նախագահությամբ: 1986 թվականին ծնված Աբրահամ Ա.-ն մեղադրվում էր տուժողի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս հասցնելու համար, ինչի արդյունքում տուժողը մահացել է՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետով:

Աբրահամ Ա.-ն կալանքի տակ է 2017 թվականի փետրվարի 13-ից:

Ըստ մեղադրանքի՝ 2017 թվականի փետրվարի 12-ին, ժամը 23-ն անց 30-ի սահմաններում Սամվել Ս.-ն ու նրա ընկեր Կամոն հանդիպել, զրուցել են, որի ընթացքում Սամվելը հայտնել է, թե իր ծանոթ Համլետը իրեն 6 հազար դրամ է պարտք, ու խնդրել է միասին գնալ Երևանի Վարդաշեն թաղամաս՝ գումարը վերցնելու: Հեռախոսազրույցի ընթացքում պարզել են, որ Համլետը գտնվում է իր ծանոթ Աբրահամի տանը և Կամոյի վարած մեքենայով ուղևորվել են Վարդաշեն:

Աբրահամ Ա.-ի տանը այդ ժամանակ բացի Համլետ Մ.-ից, գտնվել է նաև նրանց ծանոթ Խաչիկը և քննությամբ ինքնությունը չպարզված ևս երկու անձ: Մտնելով Աբրահամի տուն՝ Սամվելը, ըստ մեղադրանքի, Համլետից պահանջել է վերադարձնել 6 հազար դրամը: Համլետը պատասխանել է, որ տվյալ պահին գումար չունի, չի կարող պարտքը փակել: Ըստ մեղադրանքի՝ Համլետի ու Սամվելի միջև պարտքը վերադարձնելու շուրջ վիճաբանություն է առաջացել, նրանք հայհոյել, քաշքշել են միմյանց: Տանտերը՝ Աբրահամը, վրդովվել, պահանջել է չհայհոյել ու իր տանից դուրս գալ:

Կամոն դուրս է եկել, քիչ անց դուրս է եկել նաև Սամվելը, նրանք վազելով փորձել են հեռանալ: Ըստ մեղադրանքի՝ Աբրահամ Ա.-ն տանից վերցրել է խոհանոցային դանակը, հետապնդել է փախչողներին: Նա հասել է Սամվել Ս.-ին ու ծանր վնաս հասցնելու դիտավորությամբ, ըստ մեղադրանքի, դանակով հարվածել է նրա ազդրին ու ձախ հետույքային շրջանին, ապա դանակի բռնակով հինգ-վեց անգամ հարվածել է նրա գլխին:

Տուժողին պատճառվել են աջ ծնկափոսի երակի, զարկերակի, մակերեսային և խորանիստ մկանների փափուկ հյուսվածքների, ջլերի անատոմիական ամբողջականության վնասումներ, գլխի շրջանում սալջարդ վերքեր, ձախ հետույքային շրջանում՝ մկանային հյուսվածքների վնասումներ, մարմնի տարբեր մասերում քերծվածքներ, աճուկային շրջաններում՝ ծակված վերքեր: Սամվել Ս.-ի առողջությանը պատճառվել է ծանր վնաս:

Հարվածներ հասցնելուց հետո Աբրահամ Ա.-ն դիմել է փախուստի: Կամոն վերադարձել, տեսել է գետնին ընկած և արյունահոսող Սամվելին, պատահական տաքսի է կանգնեցրել, որով Սամվել Ս.-ն տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ հեմոռագիկ շոկից մահացել է:

Դատարանում Աբրահամ Ա.-ն առաջադրված մեղադրանքում իրեն լիովին մեղավոր է ճանաչել, միայն առարկել է տուժողի իրավահաջորդի ներկայացրած քաղհայցի չափի դեմ: Օգտվելով իր իրավունքից՝ Աբրահամ Ա.-ն հրաժարվել է դատարանում ցուցմունք տալուց: Նախաքննական ցուցմունքում Աբրահամ Ա.-ն հայտնել է, թե 2017 թվականի փետրվարի 13-ի կեսգիշերին իր տուն են եկել իր ընկեր Համլետը, էլի մի քանի հոգի: Իրենք ոգելից խմիչք են օգտագործել:

Այդ ընթացքում Համլետին զանգել է նրա ծանոթ Սամվելը, ում հետ ինքը նախկինում առնչություն չի ունեցել: Հեռախոսազրույցից ինքը հասկացել է, որ Սամվելը Համլետից պահանջել է վերադարձնել պարտքով վերցրած 6 հազար դրամը: Համլետն ու Սամվելը լեզվակռվի մեջ են մտել:

Համլետն ասել է, թե Սամվելը կանչել է Էրեբունի թանգարանի մոտ՝ խոսելու: Մտածելով, թե կարող է ծեծկռտուք լինել, ինքը Համլետին խորհուրդ է տվել չգնալ, այլ Սամվելին կանչել իր տուն: Մոտ քառասուն րոպե անց իր տուն են եկել մի քանի տղաներ, որոնցից ինքը դեմքով ճանաչել է միայն Սամվելին: Վերջինս իր տուն մտնելով՝ հայհոյել է Համլետին, պահանջել է վերադարձնել պարտքը: Հիմնական վեճն ընթացել է Համլետի ու Սամվելի միջև, Սամվելը ձեռքերով հարվածել է Համլետին: Ինքը զայրացել ու պահանջել է, որ նրանք դուրս գան իր տանից, տանը չհայհոյել: Բոլորը դուրս են եկել, ինքը դուրս գալուց առաջ սեղանից վերցրել է խոհանոցային դանակը:

Տանից դուրս գալով՝ նկատել է, որ ոչ հեռու Համլետն ու ինչ-որ տղա գետնին ընկած՝ կռվում են: Մոտեցել, ցանկացել է բաժանել, բայց չի կարողացել: Տղաները փախել են: Ինքը գոտկատեղից հանել է դանակը ու վազել է նրանց հետևից: Իր մոտ եղած դանակով երկու կամ երեք անգամ հարվածել է Սամվելի հետույքային շրջանին ու ոտքին: Սամվելն ընկել է: Ինքը դանակի բռնակով հինգ-վեց անգամ հարվածել է նրա գլխին ու հայհոյել է: Տեսնելով, որ Սամվելն ի վիճակի չէ քայլել, ինքը փախել է: Իր արարքի համար զղջում է: Տուժողի իրավահաջորդը՝ Սամվել Ս.-ի մայրը, հայտնել է, որ դեպքի օրն իր ինքազգացողությունը վատացել էր: Ինքը Սամվելին խնդրել է շտապօգնություն կանչել: Սամվելը զանգել է:

Կեսգիշերին մոտ իրենց տուն է զանգել որդու ծանոթ Համլետը ու Սամվելին մեղադրել է իր տեղը «ծախելու» համար: Մինչ այդ՝ Համլետը «Բարո» տաքսի ծառայությունում տաքսի էր վարում: Մի քանի օր տաքսի ծառայության ղեկավարությունը նրան է փնտրել: Նույն ծառայությունում մի քանի օր աշխատել է նաև իր որդի Սամվելը: Համլետը Սամվելից պարզաբանում էր պահանջում՝ ծառայության ղեկավարությանը իբր իր տեղն ասելու համար: Սամվելն ասել է, թե մայրը վատառողջ է, շտապօգնություն են կանչել: Բայց Համլետի ձեռքից հեռախոսը վերցրել են այլ անձինք, հայհոյանքներ են տվել ու նրան ստիպել են տանից դուրս գալ, հանդիպել ու պարզաբանում տալ:

Սամվելը զանգել է ընկերոջը՝ Կամոյին, խնդրել է, որ նա գա ու իրեն տանի հանդիպման: Մինչ այդ Համլետը նորից զանգել է Սամվելին ու ասել է, թե հանդիպմա

First News” writes.

The Criminal Court of Appeal is examining the appeals brought in the case of Abraham A.

The case was heard at the Shengavit residence of the Court of General Jurisdiction of Yerevan, chaired by Anna Danibekyan. Abraham A., born in 1986, was accused of intentionally causing serious damage to the victim’s health, as a result of which the victim died under Article 112, Part 2, Clause 14 of the RA Criminal Code.

Abraham A. has been in custody since February 13, 2017.

According to the accusation, on February 12, 2017, at about 11:30 pm, Samvel S. and his friend Kamo met and talked, during which Samvel stated that his acquaintance Hamlet owed him 6,000 drams. and asked to go to the Vardashen district of Yerevan together to take the money. During the telephone conversation, they found out that Hamlet was at the house of his acquaintance Abraham. They drove to Vardashen in a car driven by Kamo.

At that time, in addition to Hamlet M., their acquaintance Khachik and two other unidentified persons were found in Abraham A.’s house at that time. Upon entering Abraham’s house, Samvel allegedly demanded that Hamlet return 6,000 drams. Hamlet replied that he did not have any money at the moment and could not repay the debt. According to the accusation, Hamlet and Samvel had an argument over the repayment of the debt, they cursed and pulled each other. The landlord, Abraham, was indignant and demanded that he not be cursed and leave his house. Kamo came out, and after a while Samvel came out, they tried to run away. According to the accusation, Abraham A. took the kitchen

knife from the house and pursued the fugitives. He reached Samvel S. and, with the intention of inflicting heavy damage, allegedly stabbed him in the thigh and left back, then stabbed him five or six times in the head with a knife. The victim suffered injuries to the soft tissues of the right knee, artery, superficial and deep muscles, tendon anatomical integrity of the tendons, bruised wounds on the head, muscle tissue damage on the left buttocks, scratches on various parts of the body, puncture wounds on the groin. Samvel S.’s health was severely damaged.

After inflicting blows, Abraham A. fled. Kamo returned, saw Samvel lying on the ground and bleeding, and stopped an accidental taxi in which Samvel S. was taken to hospital, where he died of hemorrhagic shock.



Оставьте первый комментарий

Оставить комментарий

Ваш электронный адрес не будет опубликован.


*